Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը. Մայր Աթոռ

Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը. Մայր Աթոռ


Մեր եկեղեցականները Դադիվանքում շարունակում են իրենց հոգևոր ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որով ապահովվում է վանքի անվտանգությունը։ Այս մասին ի պատասխան MediaHub-ի հարցադրման հայտնեցին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

«Ինչ վերաբերում է Դադիվանքի աղվանական լինելու կեղծ պնդումներին, ապա պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ»,- նշեցին համակարգից։

Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին հայտարարել է, թե հայ հոգևորականները պետք է լքեն Քարվաճառում գտնվող Դադիվանքը: