Հայ հոգևորականները պետք է հեռանան Դադիվանքից. Ադրբեջանի նոր պահանջը

Հայ հոգևորականները պետք է լքեն Քարվաճառում գտնվող Դադիվանքը:
Այս կոչով հանդես է եկել Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։
«Հայերը դրա հետ կապ չունեն, վանքը պատկանում է կովկասյան Ալբանիային, և վաղ թե ուշ այն տնօրինելու է ալբանա-ուդիական կրոնական համայնքը»,- հերթական ցնդաբանությամբ է հանդես եկել նա։
Արցախյան պատերազմից հետո մի շարք եկեղեցիներ և վանքեր մնացել են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։ Այդ թվում և Դադիվանքը:
Հայկական առաքելական միջնադարյան վանական համալիրը՝ Արցախի Դադիվան լեռան լանջին, պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։
Ավելի վաղ փորձագետներն ահազանգում էին՝ Ադրբեջանը Դադիվանքը հանձնել է ուդիներին և նույն ճակատագիրը սպասվում ա մեր այլ վանքերին և եկեղեցիներին, որոնք հանձնվեցին Ադրբեջանին։
Նշենք, որ ուդիները Կովկասյան Աղվանքի միակ քրիստոնյա մնացած ժառանգներն են։ 26 ցեղերից մնացածը մահմեդականացվեցին և նույնպես շարունակում են բնակվել Ադրբեջանի հյուսիսային շրջաններում։ Ուդիները Ադրբեջանում շատ չեն։
Միջազգային անցուդարձին ավելի արագ հետևելու համար՝ MediaHub.world