Ցանկացած անձի վերաբերվում եմ հարգանքով․ իշխանության ՄԻՊ թեկնածուն՝ Ղազարյանի թեկնածության մասին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում արտահերթ նիստ կգումարի, կքննարկվի ԱԺ-ին ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու մասին հարցը։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Անահիտ Արտյոմի Մանասյանի թեկնածությունը, իսկ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները առաջադրել են Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի թեկնածությունը։
MediaHub-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն անդրադարձավ Էդգար Ղազարյանի թեկնածությանը։
«Ցանկացած անձի վերաբերվում եմ հարգանքով։ Սպասելիքս մեկն է` նպաստել մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործմանը»-ասաց նա։
Հիշեցնենք, որ MediaHub-ի հետ զրույցում Էդգար Ղազարյանն ասել էր, որ չի կարծում Մանասյանը կհամաձայնվի առաջադրվել։
«Իսկ եթե առաջադրվի, ապա այդ հանգամանքը կլինի վիճարկելի, որովհետեւ իր թեկնածությունը ՄԻՊ-ի համար Սահմանադրությամբ սահմանված պահանջներին չի համապատասխանում»,- ասել էր նա և հավելել․ «Ես կարծում եմ, որ իմ ստացած կրթությունն ու բազմաոլորտ փորձառությունը շատ նպաստավոր միջավայր է ստեղծում ինձ համար այդ պարտականությունները կատարելու հարցում»։
Լիաննա Թորոսյան