Արթուր Դավթյանն այս պահին սրճում է Ստեփանակերտի կենտրոնում

Արթուր Դավթյանն այս պահին սրճում է Ստեփանակերտի կենտրոնում

MediaHub-ի արցախյան աղբյուրները փոխանցեցին, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս պահին Ստեփանակերտում է և Վերածննդի հրապարակին կից նորակառույց  «Արցախ» սրճարանում ևս երկու անձի հետ սրճում է։

«Իրականում, մի պահ չհավատացի տեսածիս, պտտվեցի մի քանի անգամ, որ հստակ հասկանամ՝ ինքն է, թե ոչ։ Վստահաբար ինքն էր, իր հետ եղած երկու անձին չճանաչեցի, կարծեցի, թե մեկն իր նախկին խորհրդականն է, հետո հիշեցի, որ նա Քննչական կոմիտե է տեղափոխվել։ Երկուսն էլ հաստատ Երևանից էին, դե ամեն դեպքում արցախցի չէին, բարբառով չէին խոսում»,-պատմեց աղբյուրը։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ մամուլում տեղեկություններ են պտտվում, թե ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հավանաբար, Արցախում կնշանակվի ԱՀ գլխավոր դատախազ։ 

MediaHub-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արթուր Դավթյանին՝ ԱՀ գլխավոր դատախազ նշանակելու միջնորդություն է ներկայացվելու ԱԺ-ին։ 

Հարկ է նշել, որ ԱՀ նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի՝ պետական նախարար նշանակվելուց հետո Գլխավոր դատախազի պարտականությունները կատարում է գլխավոր դատախազի տեղակալ Կարեն Գաբրիելյանը։