Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահը ևս դիմում է գրել

Երևանի քաղաքապետարանում MediaHub-ի աղբյուրը հայտնում է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Երևանի մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, երեկ գրել էինք, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու: Որի մասին, ըստ մեր աղբյուրի, կհայտարարվի այսօր:
Մեզ հայտնի դարձավ, որ բացի քաղաքապետից, պաշտոնին հրաժեշտ կտան նաև քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ Սեյրան Մեժլումյանն ու քաղաքապետի օգնականը:
Նշենք նաև, որ Հայկ Հովհաննիսյանը Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի մտերիմն է: