Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Նիկոլ Փաշինյանը «դnմփելն» ու «բոմժը» հռչակեց քույր արտահայտություններ

Blog Image

Նիկոլ Փաշինյանն առավոտյան լայվով իր «անհանգստությունն» է հայտնել, որ Սամվել Կարապետյանը հնարավոր է դառնա բոմժ։ «Վախենում եմ, որ մինչև տարվա վերջ միլիարդատիրոջից դառնաս բոմժ»,- նշել է նա։ Պետք է փաստենք, որ մենք գտնվում ենք քաղաքական խորը ճգնաժամի մեջ ու այստեղ հարցն ամենևին էլ Սամվել Կարապետյանի անձը չէ, այլ իշխանական արժեհամակարգի աղետալի վիճակը։ 

Ընդ որում այդ ախտը իր մետաստազներն է տարածել գրեթե բոլոր ոլորտներում, լինի գործադիր, թե օրենսդիր։ Երկրի վարչապետ հանդիսացող անձը մարդուն սպառնում է դարձնել բոմժ ու դրանով արտահայտում իր վերաբերմունքը հասարակության մեջ առկա շերտավորումների նկատմամբ։ Բնականաբար խոսքը բառիս բուն իմաստով անտուն դառնալու մասին չէ, այլ սնանկացման։ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ աղքատ կամ սնանկացած մարդիկ այլևս արժանի չեն որևէ հարգանքի ու կարող են ծառայել որպես օրինակ՝ ընդդիմադիր գործիչների համար։

Բացի այդ, սույն անձը չի կարողանում պատկերացնել, թե տնտեսական ինչիպիսի հետևանքներ կարող է ունենալ, երբ խոշոր գործատերը սնանկանում է, այդ գործընթացը շղթայաբար ազդում է մի քանի հազար մարդու վրա ու երբ միլիարդատերը Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ դառնա բոմժ, ապա այդ միլիարդներից էլի մի երկու միլիոն կմնա, իսկ այն մարդիկ, որոնք աշխատում էին նրան պատկանող ձեռնարկություններում հնարավոր է դառնան բառիս բուն իմաստով բոմժ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կամ տնտեսապես այնքան թերուս է, որ իր ասածի ողջ հետևանքները չի պատկերացնում, կամ թքած ունի մարդկանց ճակատագրերի վրա ու պատրաստ է բազմաթիվ ընտանիքներ թողել առանց հանապազօրյա հացի հանուն իր քաղաքական շահի։

Սակայն հարցն այստեղ բացի սպառնալիքի էլեմենտներից, ունի նաև քարոզչական բնույթ։ Ցավալիորեն արձանագրենք, որ Հայաստանում քաղաքականություն այլևս գոյություն չունի ու «կրթվելը նորաձև» է շարժման երբեմնի ակտիվիստ Նիկոլ Փաշինյանն այդպես է չօգտվեց իր նախաձեռնությունից ու մնաց անկիրթ։ Նա այդպես էլ չկարողացավ գիտակցել, որ եթե ընդդիմությունը տեսականորեն ազատ է իր արտահայտություններում, ապա նույնը չի կարող տարածվել պետության փաստացի ղեկավարի վրա։ Ու երբ նա եթերում իրեն պահում է գռեհիկ, դրանով գռեհկացնում է նաև քաղաքականությունը։ Կա տարածված մոլորություն, որ «քաղաքականությունն անբարոյականություն է», ու դժբախտաբար բազմաթիվ գործիչներ այդ տխմարաբանությունը հերքելու փոխարեն, իրենց օրինակով հաստատում են։ Մինչդեռ քաղաքականությունը ոլորտ է ու չի կարող ունենալ մարդկային բնութագրում։ Քաղաքականությունը չի կարող լինել ո’չ բարոյական,ո’չ էլ անբարոյական։ Նրան «բարոյական» կամ «անբարոյական» կարող են իքս ժամանակահատվածում դարձնել այնպիսի մարդիկ, որոնք իրենց բարոյական նկարագրով գտնվում են կա’մ բարձր, կա’մ ցածր կարգավիճակում։

Ըստ այդմ, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բառապաշարը, ցավալիորեն տեսնում ենք, որ հայաստանյան քաղաքականությունը բարոյական բարձր նկարագրի տեր չէ, հակառակ պարագայում Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով «դոմփելն» ու «բոմժը» չէր հռչակի քույր արտահայտություններ։

Նույն պատկերն է նաև գործադիրում։ Թեկուզ հիշենք ամենաթարմ օրինակը, երբ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ իր որդին բարձրակարգ տղա է ու չի կարող ծառայել բանակում։ Իհարկե ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, նա օրինակ դոմփել կամ բոմժ բառը չօգտագործեց, բայց ասածից ակնհայտ դարձավ, որ նրա պատկերացմամբ բանակում ծառայում են «բոմժերը»։

Հետևաբար եթե մենք ուզում ենք մեր գիտակցությունից դուրս մղել «քաղաքականությունն անբարոյականություն» է տաֆտալոգիան, պարտադիր առաջին հերթին մեր քաղաքական կյանքից պետք է վանենք Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։

Կարեն Կարապետյան

Send