Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Չինաստանը կոչ է արել Ուկրաինային ուղղել սխալները

Blog Image

Չինաստանը կոչ է արել Ուկրաինային չկիրառել պատժամիջոցներ իր քաղաքացիների և ընկերությունների դեմ։

«Չինաստանը կրկին հետևողականորեն դեմ է միջազգային իրավունքը խախտող անօրինական միակողմանի պատժամիջոցներին։ Մենք կոչ ենք անում Ուկրաինային անհապաղ ուղղել իր սխալները», - ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։

Ավելի վաղ Ուկրաինայի ղեկավար Վոլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Կիեւը մինչև տարեվերջ կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, որը կներառի նաև սահմանափակումներ Չինաստանից այն անհատների նկատմամբ, ովքեր համագործակցում են ռուսական ռազմական արդյունաբերության հետ։

Send