Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է Էպշտեյնին վերաբերող ևս մոտ 30,000 էջ փաստաթղթեր

Blog Image

Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարությունը պաշտոնապես հրապարակել է մանկապղծության ու թրաֆիքինգի համար դատապարտված բանկիր Ջեֆֆրի Էպշտեյնին վերաբերող ևս մոտ 30,000 էջ փաստաթղթեր, այս մասին հայտարարություն է հենց տարածել հենց գերատեսչությունը։

«Այս փաստաթղթերից մի քանիսը պարունակում են նախագահ Թրամփի դեմ արված կեղծ և սենսացիոն պնդումներ, որոնք ներկայացվել էին ՀԴԲ-ին 2020 թվականի ընտրություններից անմիջապես առաջ։ Պարզաբանենք. պնդումները անհիմն և կեղծ են, և եթե դրանք ունենային հավաստիության նշույլի չափ, դրանք անպայման արդեն կօգտագործվեին նախագահ Թրամփի դեմ»,- հայտնել է գերատեսությունը։

«Այնուամենայնիվ, օրենքի և թափանցիկության նկատմամբ մեր հանձնառությունից ելնելով՝ Արդարադատության նախարարությունը հրապարակում է այս փաստաթղթերը՝ Էպշտեյնի զոհերի համար օրենքով պահանջվող պաշտպանության միջոցներով»,- նշված է հայտարարության մեջ։

Send