Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Անկարայից օդ բարձրացած ինքնաթիռն անհետացել է ռադարներից․ ինքնաթիռում է եղել Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետը

Blog Image

Անկարայից օդ բարձրացած և Տրիպոլի ուղևորվող ինքնաթիռն անհետացել է ռադարներից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռում եղել է 5 ուղևոր, այդ թվում՝ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադդադը։

Թռիչքից հետո օդանավակայանի մոտակայքում լսվել են պայթյունի ձայներ։

Նշենք, որ Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետն ավելի վաղ հանդիպել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Send