Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Գիշերը հարյուրավոր ուկրաինական անօդաչուներ գրոհել են ՌԴ-ն․ իրավիճակը՝ երկրում

Blog Image

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր Telegram ալիքում հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը որսացել են 172 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Ամենաշատը՝ 110, ոչնչացվել է Բրյանսկի մարզում։ Եվս 20-ը որսացվել է Բելգորոդի մարզում, 14-ը՝ Կալուգայի մարզում, 12-ը՝ Տուլայի մարզում, վեցը՝ Օրյոլի մարզում, չորսը՝ Մոսկվայի մարզում (այդ թվում՝ երկուսը՝ Մոսկվա ուղևորվող), երեքը՝ Լիպեցկի մարզում և մեկականը՝ Վոլգոգրադի, Կուրսկի և Սմոլենսկի մարզերում։

Նախորդ օրը Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել էր, որ ՀՕՊ միջոցները որսացել են Նովովորոնեժին, որտեղ գտնվում է ատոմակայանը, մոտեցող անօդաչու թռչող սարք։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման հետևանքով զոհեր կամ ավերածություններ չկան, հավելել է նահանգապետը։

Send