Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Դուրովն առաջարկել է վճարել արտամարմնային բեղմնավորման ծախսերը 38 տարեկանից բոլոր կանանց, ովքեր կցանկանան օգտագործել իր սերմնահեղուկը

Blog Image

Telegram-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Պավել Դուրովը հայտարարել է իր պատրաստակամության մասին՝ ամբողջությամբ ծածկելու 38 տարեկանից փոքր կանանց համար արտամարմնային բեղմնավորման ընթացակարգերի արժեքը՝ օգտագործելով իր դոնորական սերմնահեղուկը, հաղորդել է «Daily Mail»-ը՝ հղում անելով միլիարդատիրոջ հրապարակային հայտարարություններին։

Ըստ Դուրովի՝ նա առաջին անգամ սերմնահեղուկ է նվիրաբերել 2010 թվականին՝ իր ընկերոջ խնդրանքով, որը վերարտադրողական խնդիրներ է ունեցել։ Ավելի ուշ, բժիշկների խորհրդով, նա դարձել է դոնոր՝ «բարձրորակ գենետիկական նյութի պակասի պատճառով»։ Դուրովն ասել է, որ այս նվիրատվությունների շնորհիվ 12 երկրներում ավելի քան 100 ընտանիք կարողացել է երեխաներ ունենալ։ Նա նաև ունի 6 երեխա երեք զուգընկերներից։

Դուրովն ասել է, որ նվիրատվությունը համարում է «քաղաքացիական պատասխանատվություն»։ Նա նաև տղամարդկանց վերարտադրողական առողջության համաշխարհային անկումը կապել է շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների հետ։

Ձեռնարկատերը նշել է, որ ինքը տարբերություն չի դնում դոնորական օրգանների միջոցով ծնված և հարաբերություններում ծնված երեխաների միջև, և որ ապագայում նրանցից բոլորը կկարողանան պահանջել իր կարողությունը՝ ազգակցական կապի ապացույցի դեպքում։ Դուրովի կարողությունը գնահատվում է մոտավորապես 17 միլիարդ դոլար։

«Wall Street Journal»-ի տվյալներով՝ 2024 թվականին տասնյակ կանայք արձագանքել են Մոսկվայի կլինիկայի առաջարկին, որտեղ պահվում է Դուրովի դոնորական նյութը։ Չնայած նա այլևս անմիջապես սերմնահեղուկ չի նվիրաբերում, նմուշները մնում են կլինիկայում։ Հասանելիությունը սահմանափակ է. ծրագրին մասնակցելու իրավունք ունեն միայն 37 տարեկանից փոքր չամուսնացած կանայք, և սաղմերը ենթարկվում են գենետիկական հետազոտության։ Ծառայությունները հիմնականում ուղղված են հարուստ ռուս և միջազգային հաճախորդներին։

Send