Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանից անհատների դեմ նոր պատժամիջոցների մասին

Blog Image

Ուկրաինան մինչև տարեվերջ կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ, դրանք կներառեն նաև սահմանափակումներ Չինաստանից այն անհատների նկատմամբ, ովքեր համագործակցում են ռուսական ռազմական արդյունաբերության հետ, հայտնել է Ուկրաինայի ղեկավար Վոլադիմիր Զելենսկին։

«Կլինի պատժամիջոցների առնվազն մեկ փաթեթ այն անհատների դեմ, ովքեր աշխատում են ռուսական ռազմական արդյունաբերության հետ, և դա ներառում է ոչ միայն Ռուսաստանից, այլև Չինաստանից անհատներին», - գրել է նա սոցիալական ցանցերում։

Պատժամիջոցների փաթեթը կներառի նաև նրանց, ովքեր արդարացնում են ռուսական գործողությունները լրատվամիջոցներում և մարզիկներին, ովքեր «գովաբանում են Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ»։

Send