Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վճարել եմ, սակայն չեմ կարողանում օգտվել ծառայությունից. քաղաքացու բողոքը՝ «Յուքոմ»-ից

Blog Image

Վերջին օրերին MediaHub-ը «Յուքոմ»-ի վատ աշխատանքի վերաբերյալ ահազանգեր է ստանում քաղաքացիներից։

«Փաթեթի համար սահմանված գումարը հինգ օր է՝ վճարել եմ, բայց այն չի գործում։ Ամեն ամիս ես վճարում եմ «Արմֆլիքս» ֆիլմադարանից օգտվելու համար, սակայն չեմ կարողանում ֆիլմեր դիտել։ Խնդիրը «Յուքոմից» է, և ես կապվել եմ ընկերության հետ։ Ինձ ասել են, որ խնդիրը 15 րոպեից մինչև 18 ժամի ընթացքում կլուծվի։ Այդ ժամանակն ավարտվել է, սակայն խնդիրը չի լուծվել։ Երբ էլի զանգեցի ընկերություն, ասացին, որ հարցն ուղարկել են ավելի արագ լուծման բաժին։ Ու այդպես արդեն հինգ օր։ Փաստացի, ես վճարել եմ, սակայն չեմ կարողանում օգտվել հավելվածից»,- MediaHub-ին պատմեց քաղաքացիներից մեկը։

Ի դեպ, նա միակը չէ, որ նմանատիպ խնդրի է բախվել։ Վերջին օրերին սոցցանցերում տասնյակ գրառումներ կան այն մասին, որ ընկերությունը սկսել է շատ վատ սպասարկել իր բաժանորդներին։

Ընկերությունից MediaHub-ի հետ զրույցում ասացին, որ տեխնիկական գլոբալ և լուրջ խնդիր չկա, բայց հնարավոր է՝ փոքր խնդիր առաջացած լինի։ Մենք տրամադրել ենք մեզ դիմած բաժանորդի հեռախոսահամարը, որպեսզի ընկերության տեխնիկական մասնագետները կապ հաստատեն նրա հետ և խնդիրը կարգավորեն։

Send