Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ է անհետ կորած 26-ամյա աղջիկը վերջ տվել իր կյանքին․ ի՞նչ է հայտնի

Blog Image

Դեկտեմբերի 31-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են աղջկա դի։

Պարզվել էր, որ դեկտեմբերի 26-ից որպես անհետ կորած, ապա մահացած հայտնաբերված 26-ամյա աղջիկը Լիլիթ Երմալովյանն էր, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Գոռ Երմալովյանի քույրը։ 

MediaHub-ի աղբյուրների փոխանցմամբ անձն ինքնասպան է եղել։

Ի՞նչ նորություններ կան, արդյո՞ք Երմալովյանին դրդել են ինքնասպանության․ MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե:

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Մարիաննա Արամյան

Send