Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սիրիայում իրավիճակը շատ ծանր է, Հալեպում մարտերը շարունակվում են․ ի՞նչ է հայտնի

Blog Image

Արխիվային լուսանկար

 

Հալեպում իրավիճակը գնալով սրվում է, ինչպես հայտնում են լրատվամիջոցները,  քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) կողմից քաղաքի բնակելի թաղամասերի և տարբեր տարածքների վրա հարձակումներ են եղել, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։ 

«Իրավիճակը շատ ծանր է Հալեպում: Հազարավոր մարդիկ երեկ լքել են իրենց բնակավայրերը, ապաստանել ավելի ապահով գյուղերում: Ամեն ինչ շատ տխուր է: Ես իմ ընտանիքով պետք է Ամանորից հետո տեղափոխվեի Հայաստան, չհասցրեցինք, օդանավակայանն այս պահին փակ է անորոշ ժամանակով»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Հալեպի հայ համայնքի  ներկայացուցիչ Գևորգ Ճոսլակեանը:  

Ըստ հայ համայնքի ներկայացուցչի՝ ընդամենը կարճ ժամանակվա ընթացքում Հալեպը հայտնվեց պատերազմի  ճիրաններում: 

«Մենք մեծ հույս ունեինք, որ  Ահմեդ ալ-Շարաայի կառավարությունը խաղաղություն կբերի, և սկսել էինք հավատալ որ Սիրիան և Հալեպը նոր վերելք պիտի ապրեն: Ամեն դեպքում  զարգացումները դեռ մեր առջևում են»,- հայտնեց Ճոսլակեանը: 

MediaHub-ի զրուցակիցը հավելեց, որ տասնամյակների պատերազմի հետևանքով սոցիալ-տնտեսական իրավիճակը ծանր է, Սիրիայի բնակչության մեծ մասը չի կարողանում բավարարել իր նվազագույն կենսական պահանջները։

Հիշեցնենք, որ Սիրիայի անցումային կառավարության ուժերի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև շարունակվում են բախումները, հատկապես Հալեպում: Տարածաշրջանում  վերջին օրերին ինտենսիվ մարտեր են, բնակչության տեղահանություն է տեղի ունենում։

Մարտերը շատ մոտ են Հալեպի հայկական կամ քրիստոնեական թաղամասերում: Հայերի շրջանում զոհեր չկան, սակայն իրավիճակը սարսափելի է: 

Մարիաննա Արամյան

Թեգեր :
Send