Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում փոփոխություններ կլինե՞ն

Blog Image

MediaHub-ը Կառավարության այսօրվա նիստի օրակարգից տեղեկացավ՝  «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին լիազորություն վերապահելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ է բերվել, որը պայմանավորված է հիմնականում Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում լրացուցիչ ներդրումներ իրականացնելու միջոցով ընդլայնել ուղևորային և բեռնային համալիրների գոյություն ունեցող թողունակությունները՝ միջազգային բարձր որակի օդանավակայանային ծառայություններ մատուցելու նպատակով։

Նախագծով առաջարկվում է հավանության արժանացնել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը, որով հիմնականում նախատեսվում են հետևյալ փոփոխությունները՝ Կոնցեսիոն պայմանագրի երաշխավորված IRR-ի և վնասների հատուցման բանաձևերը ուժը կորցրած են ճանաչվում, Կոնցեսիոն պայմանագրի «անորոշ ժամկետով երկարաձգման իրավունքի» կետը ուժը կորցրած է ճանաչվում։

Արձանագրվում է, որ Կողմերը (ՀՀ կառավարությունն ու Կոնցեսիոները) միմյանց նկատմամբ երկարաձգման գործարքի կնքման օրվա դրությամբ ֆինանսական պարտավորություններ չունեն, Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա Կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են, Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի դեկտեմբերի 31-ը, Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել շուրջ 425 մլն. ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ներդրումներ (Մաստեր-պլանը և ներդրումային ծրագիրը կհամաձայնեցվի Կառավարության հետ, որոնք կներառեն նաև 2023 թվականից իրականացված ներդրումները), գործող սակագների փոփոխությունները կիրականացվեն ամենամյա սկզբունքով միայն  ճշգրտման եղանակով՝ ելնելով ԱՄՆ սպառողական գների ինդեքսների, Եվրոպական երկրներում միջին գնաճի և Հայաստանի Հանրապետության սպառողական գների ինդեքսների միջինի ցուցանիշներից, սահմանվում է կանոն այն մասին, որ եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ Կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարի անընդմեջ նվազում է՝ ամեն տարի կազմելով 4.000.000 ուղևորից պակաս, ապա  Կառավարությունը պետք է Կոնցեսիոների կրած վնասի համար Կոնցեսիոներին փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավելի քան 3 տարի ժամկետով (բանաձևը և հիմնական հասկացությունները  ներկայացված են Հավելված 1-ում), սահմանվում է, որ Կոնցեսիոների բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատիրոջ փոփոխությունը պետք է նախապես համաձայնեցվի Կառավարության կողմից, սահմանվում է, որ Կոնցեսիոները պարտավոր է կոնցեսիոն ժամկետի ավարտից հետո կամ պայմանագրի վաղաժամ լուծման դեպքում օդանավակայանը  և դրա պատկանելիքները վերադարձնել Կառավարությանը լիովին և լիարժեք շահագործվող վիճակում` գործող օրենքներին, իրավական ակտերին և Կոնցեսիոն պայմանագրին համապատասխան, սահմանվում է, որ պայմանագրի գործողության ժամանակ ցանկացած պահի Կոնցեսիոներն իրավասու կլինի Կառավարությունից խնդրել ուղիղ բանակցություններ սկսել երկարաձգման ամսաթվից հետո պայմանագրի ժամկետը երկարաձգելու առնչությամբ, պայմանով սակայն, որ Կոնցեսիոների իրավունքները չեն դիտվի, որպես նման երկարաձգում տրամադրելու Կառավարության պարտավորություն: 

Մարիաննա Արամյան

Send