Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մոպեդների և էլեկտրական շարժիչով մեքենաների համար ևս ԱՊՊԱ-ն պարտադիր կլինի

Blog Image

Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերից մեկով փոփոխություն կկատարվի «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում։

Գործող օրենքով մոպեդները, տրիցիկլները, քվադրիցիկլները, ինչպես նաև էլեկտրական շարժիչ ունեցող մեքենաները ապահովագրություն իրականացնելու պարտադրանք չունեն, սակայն այժմ պարտադիր է դառնալու նշված տրանսպորտային միջոցների ապահովագրությունը։

Նախագիծը նպատակ ունի հստակեցնել սահմանված չափանիշների հիման վրա գրանցվող ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման ենթակա լինելու պահանջը: 

Նախագծով առաջարկվում է որպես ավտոտրանսպորտային միջոց սահմանել նաև մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները:  

Նշենք նաև, որ նախագիծը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի և ներքին գործերի նախարարության կողմից: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների պարտադիր ապահովագրման գործընթացը։

Նարե Գնունի

Send