«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի գործով նոր դատավոր է նշանակվել Վարդգես Ստեփանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գալստյանի գործով դատավոր Վարդգես Սարգսյանը ինքնաբացարկ է հայտնել։ Որպես հիմնավորում նա նշել է հանգամանքը, որ մեղադրյալներից մեկի հետ բարեկամական կապ ունի։ Եվ այժմ գործը մակագրվել է Վարդգես Ստեփանյանին։
«Վարդգես Ստեփանյանի մոտ մի քանի գործ եմ ունեցել, տպավորությունս բավականին լավն է։ Հույս ունեմ, որ Խաչիկ Գալստյանի դեպքում էլ արդար վճիռ կլինի և պարոն Գալստյանն ազատ կարձակվի»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Արսեն Բաբայանը։
Նա տեղեկացրեց, որ դատական նիստի օր դեռևս նշանակված չէ։
Ըստ մեղադրանքի՝ Գալստյանը, նախնական համաձայնության գալով ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության թեկնածու Արամ Ղազարոսի Քոչարյանի և ինքնությունները դեռևս չպարզված պատասխանատու այլ անձանց հետ, խմբի կազմում, ընտրությանը կուսակցության օգտին քվեարկելու համար, նույն համայնքի մի շարք բնակիչների, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» համակիրների օժանդակությամբ, ընտրելու իրավունք ունեցող բազմաթիվ քաղաքացիների առաջարկել և խոստացել են տալ ընտրակաշառք:

Русский