Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն Ժամանց Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Եվրոպա մուտք գործելու կարգը փոխվել է․ ի՞նչ է սպասվում ՀՀ քաղաքացիներին

Blog Image

ԵՄ նոր մուտքի/ելքի համակարգը (EES) սկսել է գործել 2025 թվականի հոկտեմբերի 12-ից՝ աստիճանաբար ներդրվելով 29 եվրոպական երկրներում: 2026 թվականի ապրիլի 10-ից EES-ը կդառնա լիովին գործող համակարգ: 

MediaHub-ն ուսումնասիրեց համակարգը՝ հասկանալու, թե ի՞նչ փոփոխություններ են լինելու Եվրոպա մուտք գործելու կարգում։ Մեր ուսումնասիրության ընթացքում պարզեցինք, որ համակարգը կփոխարինի անձնագրերի դրոշմակնքմանը՝ կարճաժամկետ այցելություններով ժամանող ԵՄ անդամ չհանդիսացող քաղաքացիների մուտքի, ելքի կամ մուտքի մերժման թվային եղանակով գրանցված դեպքերով: 

MediaHub-ը տեղեկացավ, որ կգրանցվեն նաև ճանապարհորդների դեմքի պատկերը, մատնահետքերը և ճանապարհորդական փաստաթղթում առկա անձնական տվյալները:

«Համակարգը նաև օգնել է նույնականացնել ավելի քան 600 մարդու, որոնք անվտանգության ռիսկ էին ներկայացնում Եվրոպայի համար: Նրանց մուտքը մերժվել է և գրանցվել համակարգում: Արդյունքում, եթե նրանք փորձեն մուտք գործել մեկ այլ եվրոպական երկիր՝ օգտագործելով համակարգը, սահմանային կետերում կկարողանան տեսնել նրանց նախկին մուտքի մերժումը։ Շնորհիվ EES-ի կողմից հավաքված կենսաչափական տվյալների՝ ինքնության կեղծումը այժմ կարող է ավելի հեշտությամբ հայտնաբերվել: Յուրաքանչյուր սահմանային անցման կետում ճանապարհորդների մատնահետքերը և դեմքի պատկերները այժմ ստուգվում են՝ համեմատելով համակարգում պահվող կենսաչափական տվյալների հետ»,- նշվում է հայտարարությունում:

 Այժմ ներկայացնենք, թե ինչն է փոխվելու։ Այսպես, 2026 թ. ապրիլի 10-ից նոր թվային սահմանային համակարգ կգործի, որը՝
•  փոխարինելու է անձնագրի կնիքներին,
•  ավտոմատ գրանցելու է մուտքն ու ելքը Շենգեն գոտի։

Այսուհետ սահման մուտք գործելիս գրանցվելու են` 
•  դեմքի պատկերը,
•   մատնահետքերը,
•   անձնական տվյալները (անձնագրից),

Սա նշանակում է, որ այլևս անձնագրերում կնիք չի դրվելու։ Փոխարենը՝ բոլոր տվյալները պահվելու են միասնական համակարգում։
Սահմանապահները կտեսնեն՝
•   երբ եք մտել/դուրս եկել,
•   արդյոք գերազանցել եք վիզայով թույլատրված ժամկետը,
•   արդյոք նախկինում մերժվել եք։

Հայտարարությունում նշվում է․ «Եթե դուք ունեք կենսաչափական անձնագիր, կկարողանաք ավելի արագ մուտք գործել ինքնասպասարկման համակարգի միջոցով (եթե այն հասանելի է տվյալ սահմանային անցակետում): Եթե ձեր թվային ֆայլում չկա ճանապարհորդելու որևէ խոչընդոտ, սովորաբար ձեզ անհրաժեշտ չի լինի անցնել անձնագրային ստուգման աշխատակցի մոտով»։

Մարիաննա Արամյան

Send