Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նոր ներդրումային համակարգ են բերում, հիմա էլ թիրախում ուսանողներն են, որոնք, եթե չսովորեն, գումարը կկորչի

Blog Image

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի հերթական նախաձեռնությանը՝ երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգին։

Թորոսյանի խոսքով՝ պետությունները, որոնք վստահ են իրենց հարատևության վրա, և քաղաքացիները, որոնք վստահ են իրենց պետության հարատևության վրա, ունենում են նման համակարգեր։ 

«Դու կարող ես գումար կուտակել ապագայում կարևոր ծախսերի համար, խոսքն այս դեպքում երեխայի կրթության վճարներին է վերաբերում»,- նշել է Թորոսյանը։

Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը MediaHub-ի հետ զրույցում նախաձեռնությանը քննադատաբար և թերհավատորեմ  է մոտենում։ Նրա գնահատմամբ՝ տպավորություն կա, որ այս փուլում իշխող վարչախմբի կողմից իրականացվող բոլոր նախաձեռնությունները կրում են նախընտրական բնույթ։

«Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ներկա պահին վարչախումբը իրականացնում է, ի սկզբանե դատապարտված են ձախողման, որովհետև դրանք արվում են նախընտրական տրամաբանությամբ և չեն կարող հետագայում որևէ կայուն ձևով զարգացում ունենալ։ Եթե խոսքը վերաբերում է այն երեխաներին, որոնք դպրոցից դուրս՝ արտադպրոցական կամ արտադասարանային դասընթացների են մասնակցում, ապա այս դեպքում հատուկ շեշտադրումներ անելու կարիք չկա։ Դրանց ներգրավվածությունը Հայաստանում այժմ ռեկորդային ցածր մակարդակի վրա է»,- նշեց Մխիթարյանը։

Փորձագետը նաև ընդգծեց, որ նման ծրագրերը երկարաժամկետ կայունություն չեն կարող ապահովել։

Փորձագետը շեշտեց նաև սոցիալական անհավասարության խորացման վտանգը․ «Ծնողները ստիպված են լրացուցիչ գումարներ ծախսել, որպեսզի իրենց երեխաները ստանան այն գիտելիքները, որոնք պետք է տրամադրվեին հենց դպրոցում»,- ասաց փորձագետը։

Մխիթարյանը նաև բարձրացնում է ծրագրի կիրառման անորոշությունների հարցը, քանի որ հնարավոր է, որ ծնողը այդ գումարը կուտակի բայց արդյունքում երեխան չցանկանա շարունակել ուսումը բարձրագույն հաստատությունում, ի՞նչ կլինի այդ գումարի հետ։ 

«Այո, հնարվոր է ծնողը գումար է կուտակում, բայց երեխան որոշում է չշարունակել ուսումը կամ ուսումը շարունակել արտերկրում, ապա ի՞նչ է լինելու այդ գումարի հետ, դա նույնպես հարց է, և այ սպահին այդ հարցի հստակ պատասխանը չկա։ Սա կիսատ-պռատ նախագիծ է, և անհասկանալի է, թե գործնականում ինչպես է այն իրականացվելու»,- եզրափակեց իր խոսքը Ատոմ Մխիթարյանը։

Ալիտա Եղիազարյան

Send