Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Լոռին ջրհեղեղից հետո․ ի՞նչ վիճակ է այնտեղ

Blog Image

Լոռու և Տավուշի «ջրհեղեղից» անցել է շուրջ երկու տարի։ Հորդառատ անձրևների հետևանքով Դեբեդ գետը վարարել էր և Ձորագետ ավանից մինչև «Բագրատաշենի» սահմանային անցակետ դարձել ավերածությունների պատճառ։ Միաժամանակ նմանատիպ աղետ էր տեղի ունեցել նաև Լոռու մարզիա Տաշիր  քաղաքում, որտեղ գետի ջրերը դուրս էին եկել ափերից և լցվել բնակելի թաղամասեր։

Այսքան ժամանակ անց մարզի տարբեր թաղամասերում աղետից հետո առաջացած խնդիրները շարունակում են չլուծված մնալ։

Ֆեյսբուքյան մի օգտատեր, տեղադրելով լուսանկարներ, նշել էր, որ Բերդ թաղամասում մինչ այս պահը խայտառակ վիճակ է:

«Ջրհեղեղից անցելա 683 օր։
Որևէ հույս չունեմ, որովհետև սա ծայրամասային թաղամաս ա ու էստեղ ոչ մի տեսախցիկ չի հասնում ու պուպուշ նկարներ չեն կարող անել:
Խնդիր ունենք, լուրջ խնդիր ..»,- գրել է  օգտատերը։

MediaHub-ի հետ զրույցում Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը հաստատեց առկա խնդիրը, ինչպես նաև հավելեց, որ նման խնդիրներն այս թաղամասով չեն սահմանափակվում։

«Ջրհեղեղից հետո կառավարությունը գնահատում արեց, որ վերականգնվի նորմալ վիճակը։ Մարզպետը դեռ անցած տարի հայտարարել էր, որ կառավարությունը միլիոններ է դուրս գրել, որ աշխատանքներն իրականացվեն, աղետի գոտին վերականգնեն.  ընդամենը՝ գետի հունն էր դուրս եկել ու մի քանի փողոցի ճանապարներ քանդել էր»,- ասաց Դոխոյանը։

Նրա խոսքով՝  նման իրավիճակ է նաև մի քանի այլ փողոցներում։ Մասնավորապես, Ալավերդիից Բագրատաշեն տանող ճանապարհի վրա նույնպես կան փլուզված հատվածներ։

«Փլուզման հետևանով կա ճանապարհ, որը կիսվել է` դառանալով միակողմանի, այն պարագայում, երբ դա միջպետական ճանապարհ է ու այդտեղով են անցնում բեռնատարները»,- եզրափակեց խոսքը Վահե Դոխոյանը։

Չնայած առկա խնդիրներին` իշխանությունը չի դադարում իր «գովքն» անել ամեն պատեհ և ոչ պատեհ առիթով։

Մասնավորապես, երեկ՝ ներկուսակցական շրջայցի շրջանակում ՔՊ-ն այցելել էր Լոռի, որի ժամանակ էլ հապշտապ և՛ մարզպետը՝ Արեն Մկրտչյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը հանդես էին գալիս իրենց արած աշխատանքներով, թե կան շատ աշխատատեղեր, ջրհեղեղից տուժածներին հատկացրել են փոխհատուցում և այլն, միևնույն է, ծայրամասերը շարունակում են անտեսված մնալ։

Send