Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անի Դանիելյանի, որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին:
Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման:
MediaHub-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին՝ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկակացնելու։
Հիշեցնենք՝ Վեհափառ Հայրապետը մեղադրյալի կարգավիճակում է. Ամենայն Հայոց Հայրապետին մեղադրում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, որով պահանջվում է, որ Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։
Վեհափառ Հայրապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Էմմա Մարտիրոսյան

Русский