Արդեն մի քանի օր է, Խոզնավարում կրակոցներ չկան։ Այս մասին MediaHub-ին ասաց տեղի բնակիչներից մեկը։
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ վերջին օրերին կրակոցներ չեն լսել, սակայն մինչ այս ծանր հրետանիների ձայներ էին լսվում։
«Չգիտեմ հիմա ինչի ձայներն էին, ասում են՝ Իրանի կրակոցների ձայներն են, ուղղակի չեմ պատկերացնում էդքան ուժեղ ոնց կլսվեին ստեղ էդ ձայները։ Բացի էդ էլ Իրանում երկար ժամանակ տենց վիճակ էր, բայց ստեղ այդ ձայները լսվեց ընդհամենը 10-12 օր»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ այս պահին էլ լսվում են կրակոցների ձայներ, բայց դրանք ադրբեջանական կողմում տեղի ունեցող զորավարժությունների ձայներն են։

Русский