Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Իշխանությունը հերթական անգամ «քաշո՞ւմ» է արցախցիներին

Blog Image

Երեկ մամուլում գրվեց՝ արցախցիներից դժգոհություն կա, թե ՀՀ քաղաքացիության ընդունման հարցում միտումնավոր խոչընդոտներ են ստեղծվում իրենց համար։ Կան մարդիկ, որ անցած տարվա նոյեմբերի վերջին դիմել են քաղաքացիության համար, բայց մինչ օրս չեն ստացել։ 

Ըստ տեղեկությունների՝ արցախցիները կասկածներ ունեն, թե իշխանությունները հասկացել են, որ իրենք հակաիշխանական դիրքորոշում ունեն, ընդդիմության էլեկտորատն են, ուստի միտումնավոր ձգձգում են իրենց փաստաթուղթ տալը, որպեսզի թույլ չտան, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցեն։

Թեմայի մասին պարզաբանում ստանալու նպատակով MediaHub-ը կապ հաստատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի հետ, ով էլ նշեց, որ գործերի վարման կարգի փոփոխություն է տեղի ունեցել. 2026 թվականի հունվարի 1-ից նոր էլեկտրոնային հարթակ են գործարկել, և օրենքը մտել է ուժի մեջ։

«Մինչ այդ՝  նախորդ տարվա հոկտեմբերի 6-ից, այս հարթակը նախագործարկել էինք։ Ինչքան մենք թվայնացնում ենք մեր գործիքակազմը, այդքան մեր դիմումների թիվը մեծանում է, մեր ծանրաբեռնվածությունն էլ՝ ավելանում։ Այո՛, իսկապես, նախնական օրերին, երբ քաղաքացիության դիմումները դեռ նոր էինք վերցնում, ունեինք մի ընթացք, երբ Ղարաբաղից տեղահանված դիմումները հասցնում էինք վարել մեկ ու կես ամսվա ընթացքում»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Դավթյանի խոսքով՝ հիմա արագացված կարգով դիմելու ռեժիմն է թուլացել, որովհետև կա ծանրաբեռնվածություն, և օրական դիմումների քանակը եռապատկվել է։ Բայց և այնպես, նա հավաստիացրեց՝ բոլոր ջանքերը գործադրվում են գործընթացը հարթ կազմակերպելու համար։

Էմմա Մարտիրոսյան

Send