Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Աբովյանում ծեծել են Չարենցավանի ԱԱԾ պետին

Blog Image

Մի քանի օր առաջ ուշագրավ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ MediaHub-ի տեղեկություններով՝ մի խումբ երիտասարդներ կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ ծեծել են ԱԱԾ Չարենցավանի բաժնի պետ Արմեն Զաքարյանին։ Նա բնակվում է Աբովյան քաղաքում, և դեպքն էլ տեղի է ունեցել իր հարազատ քաղաքում՝ Աբովյանում, իր համաքաղաքացիների մասնակցությամբ։ 

Մեզ պատմեցին, որ Զաքարյանը ներկայացել է, թե ով է, այսինքն՝ ասել է, որ ԱԱԾ աշխատակից է, բայց երիտասարդներին դա չի զսպել, որ հետ կանգնեն ուժային կառույցի ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելուց։ Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ուշագրավ է, սակայն, որ ՔԿ-ից այս թեմայով մեր հարցին ի պատասխան՝ ասացին, որ որևէ մեկնաբանություն չունեն, ինչը նշանակում է, որ չեն հերքում, որ նման դեպք է տեղի ունեցել։ Հավանաբար ԱԱԾ-ից իրենց գործընկեր կառույցին հորդորել են դեպքը չհանրայնացնել։ 

Թե կոնկրետ որն է եղել վեճի պատճառը, և ինչից հետո են երիտասարդները որոշել ծեծել Արմեն Զաքարյանին, դեռ հայտնի չէ, մանրամասներն իմանալուն պես՝ լրացուցիչ կտեղեկացնենք։

Վահե Մակարյան

Send