Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Սպանnղն ու uպանվածները տասնյակ տարիների կnնֆլիկտ ունեին. մանրամասներ՝ Արամուսի uպանությունից

Blog Image

Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում տղամարդու և կնոջ դիեր կան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը կատարել է Արամուսի 61-ամյա մի բնակիչ։ Նա իր անունով հաշվառված որսորդական հրացանով կրակոցներ է արձակել ամուսինների՝ Արամուս գյուղի բնակիչներ՝ 64-ամյա տղամարդու ու 59-ամյա կնոջ ուղղությամբ։

Մեր տեղեկություններով՝ սպանվածները ամուսիններ են։

«Սպանությունը կենցաղային հողի վրա է եղել։ Տասնյակ տարիների կոնֆլիկտ է եղել, հիմա էսպես եղավ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Արամուսի վարչական ղեկավար Ստեփան Հակոբյանը։

Նա նշեց, որ ստույգ չգիտի, թե այս անգամ կրքերն ինչու են այսքան լարվել, բայց խնդիր այս ընտանիքների միջև երկար ժամանակ է, ինչ կա։ Թե կոնկրետ ինչի հետևանքով ծագած խնդիր է, Հակոբյանը չգիտի։

«Գիտեմ, որ սպանվածների որդին գյուղում է ապրում, աղջիկ էլ ունեն, բայց չգիտեմ՝ որտեղ է ապրում»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին, թե արդյո՞ք այս ամենը վենդետայի համար հիմք չի դառնա, Հակոբյանը պատասխանեց, որ այս պահին համայնքում ոստիկանները հսկողություն են իրականացնում, սպանվածի ու սպանողի տան դիմաց ուժեղացված հսկողություն է։

Նարե Գնունի

Send