Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ուսանողներն ընդդեմ Ավանեսյանի. ի՞նչ որոշում է կայացրել տիկին նախարարը

Blog Image

MediaHub-ը գրել էր, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները դժգոհ են Ավանեսյանից. ներդրվել է անցումային անհատական լիցենզիա կոչվող քննություն, որին ուսանողներն ամենևին էլ դեմ չեն, բայց եթե դա արվեր պատշաճ ձևով:

Նախարարի վերջին ասուլիսի ժամանակ MediaHub-ը Անահիտ Ավանեսյանին ներկայացրել էր ուսանողների բողոքը, ի պատասխան, Անահիտ Ավանեսյանը ասուլիսին մեզ պատասխանել էր, թե. «Ուզո՞ւմ եք որակյալ բժշկական օգնություն, թող սովորեն լեզուներն էլ, գրականությունն էլ…»: Բայց, ինչպես ասում են մեր զրուցակիցները, նախարարը հաշվի չի առել այն, որ մնացել է ընդամենը երկու ամիս, և երկու ամսում բժշկական այլ մասնագիտությամբ և լեզուներով դա անելը ուղղակի անհնար է:

Մեզ դիմած ուսանողները նշում են, որ լիցենզիայի քննությունը չի համապատասխանում իրենց ընտրած մասնագիտությանը:

Երեկ Անահիտ Ավանեսյանը հանդիպում-քննարկում անցկացրեց ուսանողների հետ անհատական լիցենզիայի նոր համակարգի ներդրման մասով: MediaHub-ին մանրամասներ հայտնի դարձան քննարկումից, եթե մեկ նախադասությամբ, ապա ոչինչ էլ չի փոխվել, Ավանեսյանը իր կարծիքին է մնացել, ուսանողները՝ իրենց:

MediaHub-ին ուսանողները պատմեցին, որ իրենց հարցերի լուծում չեղավ, ասում էին՝ ընթացքի մեջ է զբաղվում են: Այստեղից հարց է առաջանում, եթե ընթացքի մեջ է՝ ինչո՞ւ են մտցրել հիմա, եթե դեռ պետք է զբաղվեն ու հասկանան:

«Անգամ եկել էին նրանք, ովքեր հանձնել էին քննությունը, սակայն, չէին բացասական էին ստացել, մենք նախարարին ասացինք, որ կան հարցեր, որոնք չենք անցել, իսկ Ավանեսյանը պատասխանեց, որ կվերանայեն հարցաշարերը»,- նշեց MediaHub-ի զրուցակիցը:

Ուսանողները կոնկրետ նշել են, որ կան թեմաները չեն անցել, որ գինեկոլոգիան անցել են ընդամենը 4 օր, իսկ այն ինչ ներկայացված է հարցաշարում շտապօգնություն է, այլ ոչ թե առաջին օգնություն, որը առանձին դասընթացներ են: 

«Ավանեսյանը եվրոպական չափորոշիչների մասին էր խոսում, իսկ մենք ուսանողներով հակադարձում էինք, թե այլ երկրներում օրդինատուրայի ուսանողը ոչ թե վճարում է, այլ ուսանողին են վճարում, իսկ շտապօգնությունն առանձին 4 տարի օրդինատուրա է: Մեզ ասեցին՝ «գրականություն ենք տրամադրել, կնայեք», ու նշեցին, որ, հնարավոր է, վերանայեն հարցաշարերը»,- ասաց մեր զրուցակիցը:

Ուսանողներն ունեն երեք անգամ քննությունը հանձնելու հնարավորություն մինչև դեկտեմբերի վերջ, եթե ուսանողը մինչ դեկտեմբեր չկարողացավ հանձնել քննությունը, ապա ուսուցումը կասեցվում է: Դեկտեմբերից հետո ուսանողը ևս հնարավորություն ունի հանձնելու քննությունը, եթե քննությունը հանձնեց օրինակ՝ ապրիլին, ապա ապրիլից օրդինատուրայի վարձը վճարում է և շարունակում է սովորել, բայց այն ամիսները, որը չի սովորել, բաց է թողել ուսանողը՝ այդքան ամիս կերկարաձգվի իր ուսումը:

Ուսանողներն անհամբեր սպասում են նախարարի որոշմանը, որ գոնե իրենց չանցած թեմաները հեռացնեն հարցաշարից, ուսանողները հույս ունեն, որ Ավանեսյանը կընդառաջի իրենց․ սպասենք-տեսնենք:

Մարիաննա Արամյան

Send