Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է։
Ավելացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), MediaHub-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Կարապետյանին ավելի վաղ մեղադրանք էր ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Գործարարը հանդես էր եկել եկեղեցու պաշտպանությամբ։
Էմմա Մարտիրոսյան