Ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել ընդդիմադիրների շրջանում։ Արդեն ոստիկանություն են տարել Սրբազան պայքարի, նաև ՀՅԴ տարբեր անդամների։ MediaHub-ի տեղեկություններով՝ ոստիկանները տարել են նաև Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին։
Արդյո՞ք Արցախի ԱԺ այլ պատգամավորներ ձերբակալվել են․ MediaHub-ը կապ հաստատեց փաստաբան Ռոման Երիցյանի հետ, ով նշեց, որ այս պահի դրությամբ արցախյան որևէ պատգամավոր ձերբակալվածի կարգավիճակ չունի։
«Այս պահին արցախյան որևէ պատգամավոր ձերբակալվածի կարգավիճակ չունի, բայց Դավիթ Գալստյանը այս պահին իրոք գտնվում է Քաղաքային վարչությունում, բայց ոչ ձերբակալվածի կարգավիճակում, այս պահին այլ ինֆորմացիա չեմ կարող տրամադրել»,– նշեց Երիցյանը։
Մարիաննա Արամյան