Ոստիկանությունը զանգվածային ձերբակալություններ է սկսել ընդդիմադիրների շրջանում։ Արդեն ոստիկանություն են տարել Սրբազան պայքարի, նաև ՀՅԴ տարբեր անդամների։
MediaHub-ի տեղեկություններով՝ ոստիկանները տարել են նաև Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյանին։ Նրա հեռախոսահամարը անհասանելի էր։
Արցախի այլ պատգամավորներից փորձեցինք ճշտել տեղեկությունը, սակայն նրանք էլ նույնը ասացին, որ Դավիթ Գալստյանի հետ չի հաջողվում կապ հաստատել՝ նրա հեռախոսահամարն անհասանելի է։
Վահե Մակարյան