ՀՀ Վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 26–ի որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է, և դատավճիռը ստացել է օրինական ուժ։
Mediahub-ի հետ զրույցում Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը նշեց, որ նրան՝ որպես բարձրաստիճան զինվորականի, տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատորաղական հիմնարկ։
«Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ, եղել է վճռաբեկ դատարանի որոշում, որը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»,- հավելեց փաստաբանը։
Հիշեցնենք` 2025 թ. հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստում Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրական վճիռ էր կայացվել։ Փետրվարի 6-ին կայացած նիստի ժամանակ էլ հանրային մեղադրողը պահանջել էր ՊԲ նախկին հրամանատարին դատապարտել ազատազրկման` 6 տարի ժամկետով, իսկ տուժող կողմը` 8։
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ» հոդվածի հատկանիշներով։
Հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դատավճիռը թողեց անփոփոխ․ նա դատապարտվեց 5,5 տարով։
Էմմա Մարտիրոսյան
