Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանը Վրաստանից շտապելու է Երևան, ԱԺ ամբիոնից ասելիք ունի

Blog Image

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկվանից գտնվում է Վրաստանում։ Երեկ նա առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ։ Իսկ այսօր՝ հենց այս պահին Ադրբեջանի վարչապետի հետ մասնակցում է «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին։

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ նա համաժողովից հետո շտապելու է Երևան, որպեսզի հասցնի մասնակցել Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին։ Մեր աղբյուրները հայտնում են, որ այսօր իրենց թիրախում լինելու է երկու հիմնական հարց՝ ԱԺ ամբիոնից անընդհատ հնչեցնել, թե Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանը կոռուպցիոներ է, և երկրորդ, որ Վաղարշապատում լավագույն թեկնածուն ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանն է։

Հավելենք, որ Փաշինյանն անձամբ է զբաղվելու Մեխակյանի PR-ով։

Send