Մեր տեղեկություններով՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին երեկ երեկոյան ժամը ՀՀ քննչական կոմիտե են հրավիրել ու հարցաքննել։
Հարցաքննության ժամանակ Նաթան Սրբազանն ասել է, որ անօրինական ձեռք բերված խոսակցության հետ կապված ինքն ասելիք չունի։
ՀՀ Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը;
«Համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձը հարցաքննվել է»,- ասաց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նարե Գնունի
