Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Գյումրիում հավաքի մասնակցած չորս անձի մեղադրանք է առաջադրվել․ աղբյուր

Blog Image

Նախօրեին Գյումրիում տեղի ունեցած բախումներից հետո, ըստ պաշտոնական տվյալների, բերման է ենթարկվել ու ձերբակալվել 33 քաղաքացի։ MediaHub-ի տեղեկություններով՝ նրանցից 4-ի դեմ մեղադրանք է առաջադրվել։

ՀՀ քննչական կոմիտեից մեր ստացած լուրերը ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին։ 

«Ավելի ուշ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգանք»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Մեր աղբյուրները փոխանցել են նաև, որ կալանքի որոշումներով իշխանությունները փորձում են վախ տարածել Գյումրիում, որպեսզի նոր հավաքներ ու գործադուլներ չկազմակերպվեն։

Հիշեցնենք, որ երեկ կաշառք ստանալու մեջ մեղադրվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով։ Դատարանը խափանման միջոցի հարցը քննել է ողջ գիշեր, որոշումն ընդունվել է հաջորդ օրն առավոտյան։ Ղուկասյանի լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են։ Նույն գործով մեկ ամսվա կալանք է տրվել նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին։

Նարե Գնունի

Send