Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վաղարշապատում արդեն 1-ին բողոքն արձանագրվել է, ի՞նչ խախտում է գրանցվել քարոզարշավի ընթացքում

Blog Image

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Վաղարշապատում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։ Այն կավարտվի նոյեմբերի 14-ին՝ 24.00-ին։ Նոյեմբերի 15-ին կլինի լռության օր, իսկ 16-ին կանցկացվեն ընտրություններ։

Մեր տեղեկություններով՝  ժամեր առաջ մեկնարկած քարոզարշավի ընթացքում արդեն իսկ խախտման դեպքեր են արձանագրվել, ավելին, թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով բողոք է ստացվել։ ԿԸՀ-ից մեր ունեցած տեղեկությունը հաստատեցին։

«Պաստառների հետ կապված բողոք է ստացվել, ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամները սկսել են շրջայցեր իրականացնել, որպեսզի  հասկանան, թե որ արգելված հատվածներում են պաստառներ փակցվել։ Այդ հատվածներն արձանագրելուց հետո ընտրատարածքայինը դիմելու է համայնքապետարանին և ՆԳՆ-ին, որպեսզի պաստառները հեռացվեն»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը։

Նա նշեց, որ բողոքն ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ստացվել է «Հաղթանակ» կուսակցությունից։

Թե կոնկրետ որ քաղաքական ուժի պաստառներն են փակցված արգելված հատվածներում, Սեդա Ղուկասյանն ասաց, որ դեռևս հայտնի չէ։

Այնուամենայնիվ, մենք տեղեկություններ ունենք, որ ՔՊ-ի պաստառներն են։

Հիշեցնենք, որ Վաղարշապատի ընտրություններին մասնակցում է ութ քաղաքական ուժ՝ «Հաղթանակ», «Համահայկական ճակատ», «Հանրապետություն», «Մայր Հայաստան», «Ազատ դեմոկրատներ», «Ժառանգություն», «Քաղաքացիական պայմանագիր» և  «Հայրենիք»  կուսակցությունները։

Send