Արդեն մի քանի օր է, ինչ Գյումրիում լարված իրավիճակը չի հանդարտվում՝ հերթական կալանավորումները, խուզարկություններն ու բռնի ճնշումները։
Երեկ գրել էինք, որ ոստիկանական ուժերը հսկում են Վարդան Ղուկասյանի աշխատասենյակը։
MediaHub-ի Գյումրու աղբյուրներն այսօր էլ փոխանցեցին, որ երեկ խուզարկություն կատարած ոստիկաններից մեկը եղել է Սարիկ Մինասյանի մտերիմը, մեկն էլ՝ ազագականը։ Ինչպես նաև, մեզ փոխանեցեցին, որ մեծ թվով ձերբակալություններ են տեղի ունենում՝ տարեցիներ, երիտասարդներ, որի պատճառը, ըստ տեղեկությունների, եղել է այն, որ նրանք աջակցում են Վարդան Ղուկասյանին։
Հիշեցնենք, որ նախօրեին վաղ առավոտից ուժայինները ներխուժել էին Գյումրու համայնքապետարան․ գյումրեցիների մի քանի ժամ տևած պայքարից հետո քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բերման ենթարկվեց։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով, սակայն Ղուկասյանը չի ընդունում մեղադրանքը։
Չնայած դրան, երեկ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվեց։
