Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ահազանգ․ ինտերնետի բացակայության հետևանքով Սասունցի Դավիթ կայարանում քաոսային իրավիճակ է եղել

Blog Image

Վաղ առավոտից Mediahub-ին ահազանգում են, որ Սասունցի Դավիթ կայարանի մետրոպոլիտենում կրկին խնդիր է ծագել։
Հերթական անգամ տեխնիկական անսարքության հետևանքով քաղաքացիները խոչընդոտների են բախվել։

Մեզ դիմած  քաղաքացիները պատմել են, որ ինտերնետի բացակայության հետևանքով մետրոպոլիտենում պարալիզացված իրավաիճակ է եղել։

Նրանց խոսքով՝ ո՛չ բանկային քարտերով է հնարավոր եղել անցնել, ո՛չ էլ` տրանսպորտային քարտերով։

«Քանի որ ինտերնետ չկար, մեզ ասեցին՝ «150 դրամ գցեք արկղի մեջ, անցեք», բայց հիմա ես եմ ու կանխիկ դրամ չունեմ իմ մոտ, հաշվի առնելով այն, որ մետրոպոլիտենում քարտով պետք է վճարեմ, էդ դեպքում ի՞նչ պիտի անեմ ես»,- մտահոգված պատմեց մեզ դիմած քաղաքացին։

Mediahub-ը կապ հաստատեց Երևանի Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Աննա Ասլանյանի հետ, ով հաստատեց, որ խնդիր կա, սակայն տարվում են աշխատանքներ բնականոն աշխատանքի անցնելու համար։

«Այն քաղաքացիները, ովքեր քարտ ունեն ու լիցքավորված է, առանց որևէ խնդրի անցնում են, ովքեր քարտ չունեն, վճարում են գումարը դրամակուտակիչում ու կրկին անցնում են»,- նշեց Ասլանյանը։

Send