Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ կառավարության ռեկորդային շաթդաունն ավարտվել է

Blog Image

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ռեկորդային շաթդաունն (բառացի - անջատում) ավարտվել է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կառավարության բյուջեն, իսկ դաշնային կառավարությունն այժմ կարող է վերադառնալ աշխատանքի։

Կոնգրեսի երկու պալատների կողմից հաստատված փաստաթուղթը ֆինանսավորում է տրամադրում մինչև 2026 թվականի հունվարի 30-ը և թույլ է տալիս դաշնային գործակալություններին անմիջապես վերսկսել գործունեությունը 43-օրյա շաթդաունից հետո։

Ռեկորդային շաթդաունը հանրապետականների և դեմոկրատների միջև առճակատման արդյունքն է եղել։ Նրանք հրաժարվել էին հաստատել բյուջեն, քանի որ այն չէր երկարաձգում «Մատչելի առողջապահական ապահովագրության մասին» օրենքի (հայտնի է նաև որպես Obamacare) սուբսիդիաները, որոնք լրանում են 2025 թվականի վերջին։ Խնդիրը հանգուցալուծվել է միայն այն ժամանակ, երբ չափավոր դեմոկրատների խումբը և մեկ անկախ սենատոր համաձայնել էին քվեարկել բյուջեի օգտին։

Send