Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի

Blog Image

Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ ուժերը 11 մարզերում և Սև ծովի վրա խափանել են 130 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր Telegram ալիքում։

Ամենամեծ թվով անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են Կուրսկի և Բելգորոդի մարզերում՝ յուրաքանչյուրում 32-ական։

Նախարարության տվյալներով՝ 20 անօդաչու թռչող սարք է խփվել Վորոնեժի մարզում, 17-ը՝ Սև ծովի վրայով, յոթը՝ Ղրիմում, վեցը՝ Օրյոլի մարզում, հինգը՝ Կրասնոդարի մարզում, չորսը՝ Տամբովի մարզում, երեքը՝ Ռոստովի մարզում, երկուսը՝ Բրյանսկի մարզում և մեկական՝ Տուլայի և Մոսկվայի մարզերում։

Send