Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփի և Պուտինի միջև հանդիպման պայման է նշվել

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհամաձայնվի նոր գագաթնաժողովի Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, եթե այն իրական հնարավորություն ունենա օգնելու դադարեցնել Ուկրաինայում պատերազմը, հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մարկո Ռուբիոն։ 

«Երկու կողմերն էլ համաձայնել են, որ մեր նախագահների միջև հաջորդ հանդիպումը պետք է կոնկրետ արդյունք տա։ Մենք պետք է իմանանք, որ կա իրական հնարավորություն դրական բանի հասնելու»,- պարզաբանել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը չի ցանկանում հանդիպումներ անցկացնել «հանուն հանդիպումների»։

Send