Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը մեղադրյալ է Ջերսիի իշխանությունների կողմից հարուցված քրեական գործով՝ կապված կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքների հետ, հաղորդել է «The Guardian»-ը՝ հղում անելով Շվեյցարիայի դաշնային քրեական դատարանի փաստաթղթերին, որոնք վերաբերում են Ջերսիի գլխավոր դատախազի կողմից պահանջված բանկային հաշիվներին։
Այս փաստաթղթերի համաձայն՝ Ջերսիի իշխանությունները հետաքննում են ռուս միլիարդատիրոջ հարստության ծագումը։ Որոշումներում ասվում է, որ Աբրամովիչը «ենթադրաբար կոռուպցիոն վճարումներ է կատարել 1990-ականներին», երբ նա «Սիբնեֆտը» վերածել է խոշոր նավթային ընկերության։ Երկրորդ մեղադրանքը վերաբերում է Ջերսի այն ակտիվների փոխանցմանը, որոնք, ենթադրաբար, կապված են գործարարի հետ։
