Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ պատրաստվում է տարբեր երկրների ղեկավարների ընդունել Աստանայում, այս մասին Տոկաեւն ասել է խորհրդարանի պալատների համատեղ նիստում Ղազախստանի ժողովրդին ուղղված իր ամենամյա ուղերձում։
«Տարվա վերջում ես պաշտոնական այցեր կկատարեմ Ռուսաստան և Ուզբեկստան։ Նախապատրաստվում են նաև Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի ղեկավարների այցերն Աստանա։ Նաև նախատեսված են հանդիպումներ և բանակցություններ մի շարք ասիական, եվրոպական և աֆրիկյան երկրների ղեկավարների հետ», - ասել է Տոկաեւը։