ՆԱՏՕ-ին միանալուց հետո Ֆինլանդիան ընտրել է Ռուսաստանի դեմ պատերազմի նախապատրաստվելու ուղին, ՏԱՍՍ-ի համար հրապարակված սյունակում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
Նրա խոսքով՝ Լապլանդիայում ստեղծվում է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբի կառուցվածք՝ «Ռուսաստանի հետ սահմանի անմիջական մոտակայքում»։
Մեդվեդեւի խոսքով՝ մեկ այլ շտաբ տեղակայվում է Ֆինլանդիայի Միկկելի քաղաքում։ Նրա կարծիքով՝ այս միջոցառումները կարող են լինել Ռուսաստանի վրա հարձակման նախապատրաստման մաս։
Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը նաև մտահոգություն է հայտնել Ֆինլանդիայում նոր կայազորների ի հայտ գալու կապակցությամբ, մասնավորապես՝ Իվալո բնակավայրում, որը գտնվում է Ռուսաստանի սահմանից 40 կմ հեռավորության վրա։