Շաուրմայի ամենավնասակար բաղադրիչները սոուսներն ու մայոնեզն են, NEWS.ru-ին ասել է բժիշկ Զարեմա Տենը:
Նրա խոսքով՝ նման հավելումների չափից շատ օգտագործումը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը:
«Սոուսը շաուրմայի ամենանենգ բաղադրիչն է: Այնտեղ է, որ առողջ ուտեստը վերածվում է կալորիական ռումբի: Մայոնեզ-սխտորի սոուսը ամենատարածվածն ու վտանգավորն է: Այն պարունակում է զտված արևածաղկի ձեթ, ձվի փոշի, շաքար, աղ, կայունացուցիչներ և կոնսերվանտներ: Այս սոուսի 100 գրամի էներգետիկ արժեքը մոտավորապես 500-600 կկալ է: Մեկ շաուրման կարող է պարունակել 30-50 գրամ: Այսպիսով, միայն սոուսից դուք ստանում եք լրացուցիչ 200-300 դատարկ կալորիա»,- բացատրել է Տենը։
Նա զգուշացրել է, որ սոուսում օգտագործվող արևածաղկի ձեթի բարձր օմեգա-6 ճարպաթթուների պարունակությունը կարող է նպաստել օրգանիզմում բորբոքմանը։ Նրա խոսքով՝ այս մթերքի կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, «վատ» խոլեստերինի մակարդակի բարձրացման և, հետևաբար, աթերոսկլերոզի զարգացման։
