Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԳՆ–ն՝ Արաքս գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին․ կա ձերբակալված

Blog Image
Ներքին գործերի նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ հրազենի գործադրմամբ միջադեպի ահազանգ է ստացվել:
 
«Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել: Կա ձերբակալված անձ:
 
Հանգամանքները պարզվում են»,-նշել են նախարարությունից:
 
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղում կրակոցներ են հնչել։ Տուժողը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ, ԶԼՄ–ների տեղեկություններով, մահացել է։
 
Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալվածը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։
Send