Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջուր հավաքեք. ջուր չի լինելու

Blog Image

Պլանային ջրանջատում Երևանում, Կոտայքի, Արագածոտնի մարզերում սեպտեմբերի 29-ին

 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ապարանի պոմպակայանում պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 10.00-ից մինչև 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

 

• Երևանի Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն 1-10 փողոցների, Դավթաշեն 1-4 զանգվածների, Ձոր 1, 2 թաղամասերի, Միկոյան, Փիրումյաններ փողոցների, Եղվարդի խճուղու,

• Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նորաշեն, Նազարբեկյան, 

• Կոտայքի մարզի՝ Եղվարդ քաղաքի, Զովունի գյուղի 7 ,9 21-37 փողոցների, Քասախ, Պռոշյան, Արագյուղ , Նոր Երզնկա գյուղերի 

• Արագածոտնի մարզի՝ Ուշի, Օհանավան, Սաղմոսավան գյուղերի

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Send