Արմավիրի մարզում կրակոցներից հրազենային վիրավորում ստացած Մասիս Ասատրյանը հիվանդանոցում մահացել է: Հայտնում են ԶԼՄ-ները։
Արաքսում սպանված Մասիս Ասատրյանը 39 տարեկան էր։
Նա ամուսնացած էր, ուներ երեք երեխա՝ մեկ տղա և երկու աղջիկ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հատնել էինք՝ կրակոցներ են հնչել Արմավիրում։
Լարված իրավիճակ է ստեղծվել Արաքս գյուղում: Երկու համագյուղացիների միջև ծագած վեճն այնպես է թեժացել, որ կողմերից մեկը կրակել է մյուսի վրա։
Ներքին գործերի նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ հրազենի գործադրմամբ միջադեպի ահազանգ է ստացվել:
«Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել: Կա ձերբակալված անձ:
Հանգամանքները պարզվում են»,-նշել են նախարարությունից: