Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Գյումրին մնաց առանց «Գյումրու օրվա՞», թե՞ ՔՊ-ն իրավիճակ կփոխի. մանրամասներ

Blog Image

Գյումրիի ավագանին սեպտեմբերի 16-ի նիստում չեղարկեց «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը: Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև տոնակատարության կազմակերպման և անցկացման հարցը։ Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը զեկուցման ժամանակ նշել է, որ միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ է 6 միլիոն դրամի հատկացում։ Քվեարկությունից առաջ առաջարկով հանդես է եկել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն՝առաջարկելով հանել հարցը օրակարգից։

«Առաջարկում եմ հանել այս հարցը, որովհետև զգում եմ՝ տրամադրությունն էն չի, դիմացն էլ ցուրտ է»,- իրեն բնորոշ ոճով հայտարարել է քաղաքապետը։

Տոնակատարությունը չեղարկելու նախաձեռնությունը պաշտպանել է նաև «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։ Արդյունքում՝ առանց քվեարկության, հարցը հանվել է օրակարգից, և «Գյումրու օր» տոնակատարությունը պաշտոնապես չեղարկվել է։

MediaHub-ը կապ հաստատեց Ռուբեն Մխիթարյանի հետ, ով էլ մեզ հետ զրույցում ներկայացրեց իրավիճակը։                                     

 «Հիմանական պատճառը եղանակային պայմաններն են։ Հոկտեմբերի 18-ին երեկոյան արդեն շատ ցուրտ է լինում, բայց ուզում եմ գալ ամենասկզբից։ Բոլոր հարցերը նախ քննարկվում է մշակույթի հանձնաժողովում։ Հանձնաժողողվում ներկայացված է եղել մի քանի հարց, որոնցից մեկն էլ եղել է «Գյումրու օր»-ը, որտեղ նշված է եղել՝ գումար տրամադրելու խնդրանք երկու մշակութային միջոցառման, ինչին մենք բոլորով (ՔՊ-ն ներառյալ), բացասական եզրակացություն ենք տվել,  պատճառաբանելով՝ քաղաքի բյուջեն անսահման չի և այդ գումարները կարելի է ուղղել այլ բաների»։                                  

Նրա խոսքով՝ երկու միջոցառումներից մեկը Նկարիչների միությանն էր, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 27-ին, սակայն դա չեղարկվել է՝ այդ օրը 44-օրյա պատերազմի տարելիցն է։                                                              Մխիթարյանը նշեց՝ բոլորը կողմ են եղել, որ այդ միջոցռմանը գումար չտրամադրեն, հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն։                                                    
«Երբ եղել է Գյումրու օրվան նվիրված քննարկումը, մենք նայել ենք բյուջեն, որտեղ գրված է եղել 14 մլն դրամ, որից 8 մլն-ը պիտի բեմին տրամադրվեր, 4,5 մլն՝ արտիստներին, մնացած գումարը՝ այլ ծախսերի։ Հարցրել ենք՝ միջոցառման օրը՝  հոկտեմբերի 18-ը, պատկերացնու՞մ եք, որ ցուրտ օր է լինելու, և երկրորդը՝ ո՞վ է երգելու։ Արդյո՞ք 14 մլն դրամով հնարավոր է լիարժեք, Գյումրուն հարիր միջոցառում կազմակերպել, այն դեպքում, երբ գիտենք, թե Կառավարությունը Ֆեստիվառի կազմակերպմանը որքան գումար է տրամադրում։ Հիմա համեմատենք՝ կարո՞ղ է սա որակական առումով մրցունակ լինել»,- նշեց նա։                                                   

Ըստ այդմ, առաջարկով են հանդես եկել՝ ինչ-որ հետաքրքիր բան կազմակերպել Ամանորին։                      

Ռուբեն Մխիթարյանը նաև նշեց, որ ավագանու նիստից առաջ Վարդան Ղուկասյանը հանձնաժողովի անդամներին հրավիրել է իր մոտ (որի շարքերում ՔՊ-ն չկա), առաջարկել է «քաղաքի օր» միջոցառումն իրականացնեն, ուղղակի սահմանված գումարը նվազեցնեն՝  կրկին հաշվի առնելով եղանակային պայմանները, իսկ ավելացած գումարը կտրամադրվի Ամանորին ընդառաջ կազմակերպվող միջոցառմանը։                                                           

«Այս որոշման հետ բոլորը համաձայնեցին։ Հետո սկսվում է նիստը, այդ ընթացքում, երբ հերթը հասնում է այս հարցին, քաղաքապետն առաջարկում է այն հանել քննարկումից։ Երբ քաղաքապետը այդ հարցը քննարկումից հանեց, ոչ ոք՝ ՔՊ-ն նույնպես, դեմ չարտահայտվեց»,- հավելեց Մխիթարյանը։ 

Սակայն նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը նախաձեռնել է արտահերթ նիստ.  հարցը շարունակում է մնալ օրակարգում։ Սպասենք զարգացումների։

Էմմա Մարտիրոսյան

Send