Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հիմա էլ Ազատության պողոտայում են ջրեր հոսում. ո՞վ է պատասխանատուն

Blog Image

Քաղաքացիները չեն դադարում բողոքներ հնչելնել այն մասին, որ Երևանում ոռոգման աշխատանքները շատ վատ են իրականացվում, մայրաքաղաքի շատ փողոցներում հաճախ գետեր են հոսում, որոնք քաղաքացիների համար անհարմարություններ են առաջացնում։ 

Հերթական խողովակի վթարման դեպքն է տեղի ունեցել Ազատության պողոտայում, ընդ որում մեզ ասացին, որ այդ հատվածում հաճախ են լինում պատահարներ, շատերի կարծիքով՝ հին խողովակաների ու պատկան մարմինների ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով։ 

Կոնկրետ այս իրավիճակի պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է. MediaHub-ի հետ զրույցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասաց, որ ոռոգման ջրագծի վթար է տեղի ունեցել։ Բեգոյանի խոսքով՝ Ազատության պողոտայում մոտ 400-500 ջրատար կա, սակայն դրանք շատ հին են, շարքից դուրս են եկել, փտած են և այլևս օգտագործման ենթակա չեն։ 

«Երևանի քաղաքապետարանը Կանաչապատման ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ հայտարարել է նոր մայր ջրագծի անցկացման նախագծման մրցույթ։ Նախագծման մրցույթները կայացել են և ավարտվել են, ինչպես նաև ավարտվել է շինարարական մրցույթը։

Մրցույթը դրվել է առանց ֆինանսական միջոցների առկայությամբ, հիմա Երևանի քաղաքապետարանը միջոցներ է հայթայթել, տրամադրել, որ սկսվի խողովակաշարի ջրագծի փոխարինման աշխատանքները»,- նշեց Բեգոյանը։

Իսկ մինչ այդ քաղաքացիները, փաստացի, պետք է դիմանան փողոցով հոսող ջրերին:

Էմմա Մարտիրոսյան

Send