Վրաստանը չի միանա Եվրոպական միությանը նույնիսկ 2030 թվականին, ասել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը։
Վրացական «Պիրվելի» թերթին տված հարցազրույցում եվրահանձնակատարը հայտարարել է, որ «Վրացական երազանքը» քարոզչություն է վարում Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցության դեմ։
«Լրագրողների, քաղաքական հակառակորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունը չի համապատասխանում [ԵՄ անդամակցության թեկնածու երկրից] մեր սպասելիքներին։ Ահա թե ինչու ես կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին դադարեցնել հակաժողովրդավարական քայլերը, որոնք ավելի են հեռացնում Վրաստանին ԵՄ-ից»,- նշել է պաշտոնյան։
«Վրաստանի իշխանությունները պնդում են, որ Վրաստանը կմիանա Եվրամիությանը մինչև 2030 թվականը, բայց դա անհնար կլինի, եթե երկիրը շարունակի այս ճանապարհով։ «Վրացական երազանքի» քաղաքականությունը չի աշխատի», - նշել է Կոսը։
